Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄՈՍԿՎԱՆ ԿԱԼԻՆԻՆԳՐԱԴՈՒՄ ՀՐԹԻՌՆԵՐ ՏԵՂԱԿԱՅԵԼՈՎ ԳՈՒՄԱ՞Ր Է ՎԱՏՆՈՒՄ



Նման պնդմամբ հանդես է եկել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը: Նա հայտարարել է, որ Մոսկվայի կողմից հակահրթիռային պաշտպանության միջոցները խոցելու ունակ հրթիռային համալիրների բացազատման վերաբերյալ հայտարարությունը լուրջ անհանգստություն է առաջացրել դաշնակիցների շրջանում, և որ այն մեծ գումարների անիմաստ վատնում է, քանի որ ուղղված է իրականում գոյություն չունեցող և մտացածին թշնամու դեմ:

Հիշեցնելով, որ դեռ 1997 թվականին Ռուսաստան ու Հյուսիսատլանտյան դաշինքի ստորագրած` փոխհարաբերությունների հիմնարար փաստաթուղթը նախատեսում է միմյանց դեմ ուժի չկիրառում, Ռասմուսենը հայտարարել է, թե «Բոլորի համար ավելի ապահով ու հանգիստ կլինի, եթե Ռուսաստանն ու ՆԱՏՕ-ն համագործակցեն», և Մոսկվային վերստին խորհուրդ է տվել այդ միջոցները ծախսել ռուսաստանյան տնտեսության զարգացման համար:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմական, Ռազմաքաղաքական


20/01/2012