Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԻՍՐԱՅԵԼԸ ԿԴԻՄԻ ՀԱՆԿԱՐԾԱԿԻ ՀԱՐՁԱԿՄԱՆ



Թել Ավիվը հայտարարել է, որ մտադիր է Իրանի միջուկային օբյեկտների վրա հանկարծակի հարձակում իրականացնել և այդ մասին Վաշինգտոնին կտեղեկացնի օպերացիան սկսելուց ընդամենը տասներկու ժամ առաջ: Դիտորդները նշում են, որ այդչափ կարճ ժամկետը, որը Միացյալ Նահանգներին ուղղակի թույլ չի տա շրջափակել գործողությունը, վկայում է դաշնակիցների միջև խորացող անվստահության մասին:

Իսրայելը լուրջ կասկածներ ունի, թե, զգուշանալով նավթի գների խիստ բարձրացումից, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մինչև այս տարվա նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրությունները Իսրայելին ամեն կերպ կարգելի հրթիռային հարված հասցնել Իրանին:

Խորագիր՝ Նորություններ, Տարածաշրջան


23/01/2012