Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՍՈՒՐԵՆ ՊԱՊԻԿՅԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԱՎԱՐԵՎՄՏՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԳՈՏԻ



ՍՈՒՐԵՆ ՊԱՊԻԿՅԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԱՎԱՐԵՎՄՏՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԳՈՏԻՄարտի 10-ին  ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է հանրապետության հարավարևմտյան սահմանագոտի, շրջել դիրքերում, հետևել մարտական հերթապահության կազմակերպմանը, զրուցել անձնակազմի հետ:

Զորամիավորման և զորամասի հրամանատարները պաշտպանության նախարարին զեկուցել են մանրամասներ սահմանագոտու իրադրության վերաբերյալ:

Սուրեն Պապիկյանը հետաքրքրվել է անձնակազմի մարտական պատրաստությամբ, կացարանային պայմաններով, լսել զեկույցներ անվտանգության կանոնների պահպանման ուղղությամբ տարվող աշխատանքների  վերաբերյալ:

Պաշտպանության նախարարը  հատուկ ուշադրություն է դարձրել հենակետերի, դիտակետերի կահավորմանը, ինժեներական և ամրաշինական աշխատանքներին: Այցի ավարտին պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել դիրքապահներին՝ բարեխիղճ ծառայության, սահմանի՝ իրենց վստահված հատվածը զգոն պաշտպանելու համար:

Սուրեն Պապիկյանը հետևել է նաև առաջնագծում իրականացվող նոր ենթակառուցվածքների կառուցման լայնածավալ աշխատանքներին։

Խորագիր՝ Նորություններ


13/03/2023