Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՍԻՐԻԱՆ ՄԵՐԺԵՑ ԱՐԱԲԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼԻԳԱՅԻ ՆՈՐ ԾՐԱԳԻՐԸ



Պաշտոնական Դամասկոսն այն անվանել է «դավադրություն սիրիական ժողովրդի դեմ» և հայտարարել, որ նոր ծրագիրը հակասում է Սիրիայի ժողովրդի ցանկություններին ու խախտում է երկրի ինքնիշխանությունը:

Լիգայի անդամ պետությունների արտգործնախարարների՝ հունվարի 23-ին Կահիրեում կայացած արտահերթ հանդիպման ժամանակ մշակված ծրագիրը նախատեսում է առաջիկա երկու ամիսների ընթացքում կազմավորել ազգային միասնության կառավարություն, որը կնախապատրաստի խորհրդարանական ու նախագահական նոր ընտրությունների անցկացումը, ինչպես նաև կընտրի մի մարմին, որը մշակելով հանրաքվեի կներկայացնի Սիրիայի նոր սահմանադրությունը, իսկ երկրի նախագահ Բաշար Ասադը բոլոր լիազորությունները պետք է փոխանցի իր առաջին տեղակալին՝ նորաստեղծ կառավարության նախագահին:

Լիգայի այս պլանը միջազգային փորձագետների ու դիտորդների կողմից իսկույն ստացավ «Եմենյան սցենար» անվանումը:

Խորագիր՝ Նորություններ


24/01/2012