ՀԱՂԹԱՆԱԿԻ ԵՎ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՍՈՒՐԵՆ ՊԱՊԻԿՅԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է «ՀԱՂԹԱՆԱԿ» ԶԲՈՍԱՅԳԻ
Հաղթանակի և խաղաղության օրվա կապակցությամբ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մայիսի 9-ին ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարության հետ այցելել է «Հաղթանակ» զբոսայգի, ծաղիկներ խոնարհել Անհայտ զինվորի հուշարձանին ու հարգանքի տուրք մատուցել Հայրենական մեծ պատերազմում զոհված հերոսների հիշատակին: Նախարար Պապիկյանը զրուցել է նաև Հայրենական մեծ պատերազմի վետերանների հետ, շնորհավորել տոնի կապակցությամբ և մաղթել քաջառողջություն: