ՎՈՐՈՆԵԺՈՒՄ ԿԱՐՏԱԴՐՎԵՆ «IVECO» ՖԻՐՄԱՅԻ ԶՐԱՀԱՊԱՏ ՄԵՔԵՆԱՆԵՐ
Ստեղծվելիք ռուս-իտալական համատեղ ձեռնարկությունում 60 զրահապատ մեքենաների արտադրության մասին համաձայնագիրը կողմերը ստորագրել են անցած դեկտեմբերին: Մինչ այդ Ռուսաստան էին բերվել նման չորս մեքենաներ, որոնք զուգադրական փորձարկումների ընթացքում ապացուցել էին իրենց ակնհայտ առավելությունը ռուսական արտադրության համանման մեքենաների նկատմամբ:
Հայտնելով այդ մասին, ՌԴ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Ալեքսանդր Սուխորուկովը վերստին հավաստել է, որ Ռուսաստանը չի իրականացնում արտասահմանյան արտադրության ռազմական տեխնիկայի մեծ խմբաքանակների գնումներ և խոսքը վերաբերվում է միայն Ռուսաստանում նման մեքենաների արտադրության հիմնմանը:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմական