ՁԱԽՈՂՎԵԼ Է ՕԴԱՅԻՆ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՓՈՐՁ
Տրիպոլիից Կահիրե թռչող ինքնաթիռում Եգիպտոսի հատուկ ծառայությունների աշխատակիցները հայտնաբերել ու վնասազերծել են գազային նռնակ: Ինքնաթիռի սանհանգույցում ընկած առարկան ուղևորներին կասկածելի էր թվացել, ինչի մասին նրանք իսկույն հայտնել էին օդանավի անձնակազմին:
Ինքնաթիռը վայրէջք էր կատարել հատուկ թռիչքուղում, իսկ վարժեցված շների հետ օդանավակայան ժամանած մասնագետները հայտարարել էին, որ ուղևորների անհանգստությունն իրավացի էր, քանի հայտնաբերված առարկան գազային նռնակ էր:
Խորագիր՝ Նորություններ