Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՆՈՐ ԶՈՐԱՆՈՑՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՇԻՆՀՐԱՊԱՐԱԿՆԵՐ



Հուլիսի 19-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի և բարձրաստիճան զինվորականների ուղեկցությամբ այցելել է նոր զորանոցների կառուցման շինհրապարակներ, ծանոթացել ընթացող լայնածավալ շինարարական աշխատանքներին:

Նախարարը դիտարկել է զորանոցների կառուցման և ներքին հարդարման աշխատանքները:

Նախարար Պապիկյանը համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին և շինարարական կազմակերպության ներկայացուցիչներին հանձնարարել է աշխատանքներն ավարտել սահմանված ժամկետում և որակով` պահպանելով շինարարական նորմերը:

Խորագիր՝ Նորություններ


20/07/2023