ՀՆԴԿԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹՈՒՄ ՖՐԱՆՍԻԱՑԻՆԵՐԸ ՀԱՂԹԵՑԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ
Ֆրանսիական ավիատիեզերական «Dassault Aviation» ընկերությունը, որն արտադրում է չորրորդ սերնդի «Dassault Rafale» բազմանպատակային կործանիչներ, հաղթել է Հնդկաստանի ռազմաօդային ուժերին 126 նման ինքնաթիռներ մատակարարելու մրցույթում: Գործարքը, որի ընդհանուր արժեքը գնահատվում է 11 միլարդ ԱՄՆ դոլար, ամենախոշորներից է սպառազինության վաճառքի պատմության մեջ: Մրցույթին Ռուսաստանը ներկայացրել էր «МиГ-35», Միացյալ Նահանգները` «F/A-18 Super Hornet» և «F-16», իսկ Շվեդիան` «JAS-39» և «Eurofighter Typhoon» կործանիչները:
Հնդկաստանը, որն Ասիական պետությունների մեջ տնտեսական հզորությամբ երրորդ պետությունն է, աշխարհում համարվում է զենքի խոշորագույն ներմուծողը: Նրա ռազմաօդային ուժերն 80 տոկոսով բաղկացած են ռուսաստանյան, իսկ 20 տոկոսով` ֆրանսիական արտադրության ինքնաթիռներից: Նոր կործանիչները երկրին թույլ կտան ուժեղացնել Պակիստանի և Չինաստանի հետ օդային սահմանների պաշտպանությունը:
Խորագիր՝ Նորություններ