ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ԸՆԴԼԱՅՆՎՈՒՄ Է ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ
2010 թվականի 125-ի փոխարեն ցանկում այս տարի կընդգրկվեն աշխատանքի շուկայում առավել մեծ պահանջարկ ունեցող 130 մասնագիտություններ` մեխանիկից ու էլեկտրաեռակցողից մինչև հնչյունային օպերատոր: Նախկինի պես, ցանկում կլինեն առողջապահական ոլորտի մասնագիտությունները: Պատանիներն այլընտրանքային քաղաքացիական ծառայություն կանցնեն հիմնականում սոցիալական սպասարկման, առողջապահության ու կրթության համակարգերի հաստատություններում:
Համաձայն ՌԴ օրենսդրության, նման իրավունք տրվում է ոչ միայն այն անձանց, որոնց համոզմունքները և կամ դավանանքը թույլ չեն տալիս զենք վերցնել, այլև բնիկ փոքր ժողովուրդների ներկայացուցիչներին և այն անձանց, որոնք ապրում են կյանքի ավանդական չափանիշներով, վարում նման տնտեսություն և զբաղվում ավանդական արհեստներով:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմական