Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԻԼԱՐԻ ՔԼԻՆԹՈՆԸ ԺԽՏԵԼ Է ՍԻՐԻԱՅՈՒՄ «ԼԻԲԻԱԿԱՆ ՍՑԵՆԱՐԻ» ԿՐԿՆՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ



Ելույթ ունենալով ՄԱԿ անվտանգության խորհրդի դռնբաց նիստում` ԱՄՆ պետդեպարտամենտի քարտուղարը երեկ հայտարարել է, որ իզուր են Ռուսաստանի ու Չինաստանի նման մտահոգությունները: «Դա իրադարձությունների սխալ նույնացում է»,- հայտարարել է Քլինթոնը: Միաժամանակ նա Ասադի վարչակարգին մեղադրել է բռնություններ հրահրելու և էթնիկ ու ազգային տարբեր խմբերին միմյանց դեմ հանելու համար ու կոչ արել ընդունել Արաբական պետությունների լիգայի մշակած բանաձևի նախագիծը, որը ենթադրում է իշխանության խաղաղ հանձնում:

Իսկ ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը հաստատել է, որ Կրեմլը առանց նախապայմանների բանակցությունների է հրավիրել Սիրիայի իշխանությունների և բոլոր ընդիմադիր ուժերի ներկայացուցիչներին:

Նա նաև հայտարարել է, որ Ռուսաստանը կողմ չի քվերարկի Սիրիայի նկատմամբ զենքի մատակարարման արգելքի սահմանմանը: Մոսկվայի համոզմամբ, նման քայլը նպատակահարմար չէ, քանի դեռ մի շարք պետություններ չեն դատապարտել Սիրիայում գործող զինված տարբեր խմբավորումներին, և մեծ է հավանականությունը, որ, անկախ սահմանվելիք արգելքներից, այդ խմբավորումներին զենքի մատակարարումը կշարունակվի, ինչը կատարվեց լիբիական հեղափոխության ընթացքում:

Խորագիր՝ Նորություններ, Տարածաշրջան


02/02/2012