Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄՈՍԿՎԱՆ ՄԻՆՉԵՎ 2015 ԹՎԱԿԱՆԸ ՉԻ ՎԱՃԱՌԻ «Ս-400» ԿԱՅԱՆՔՆԵՐ



Մինչ այդ արտադրված զենիթահրթիռային այս կայանքները կծառայեն միայն Ռուսաստանի օդային տարածքի պաշտպանությանը, իսկ Ղազախստանին ու Բելառուսին «Ս-400»-ներ կտրամադրվեն լավագույն դեպքում 2014 թվականի վերջին: Այդ մասին լրագրողներին հայտնել է «Рособоронэкспорт» ընկերության ղեկավար Անատոլի Իսայկինը, հավելելով, որ այժմ լրացուցիչ միջոցներ են հատկացվում այս կայանքների արտադրության ընդլայնման համար:

Ներկայում ՌԴ զինված ուժերում մարտական հերթապահություն է իրականացնում «Ս-400»-ների՝ մերձմոսկովյան Էլեկտրոստալ և Դմիտրովո քաղաքներում տեղակայված երկու գունդ: 2012 թվականին նախատեսվում է նման ևս երկու գնդերի ստեղծում:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական


03/02/2012