ՄՈՍԿՎԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՒՄ Է ԴԱՄԱՍԿՈՍԻ ԿՈՂՄԻՑ ՌՈՒՍԱԿԱՆ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅԱՆ ԿԻՐԱՌՈՒՄԸ
ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալ Անատոլի Անտոնովը հայտարարել է, որ Ռուսաստանը կշարունակի սպառազինության վաճառքը Սիրիային, քանի որ չկա արգելող որևէ միջազգային փաստաթուղթ: Փոխարենը ռուս-սիրիական ռազմատեխնիկական համագործակցության պայմանագրում հստակ նշված է Մոսկվայի կողմից ռուսական արտադրության սպառազինության կիրառման վերահսկման մասին:
Նա միաժամանակ նշել է, որ ՄԱԿ-ն ուժեղ ճնշում է գործադրում Ռուսաստանի վրա, պահանջելով փոխել Սիրիայի հարցում ունեցած դիրքորոշումը:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական