ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԿՈՐԵԱՆ ԱԹՍ Է ՄՇԱԿՈՒՄ
ԿԺԴՀ զինվորականները նպատակահարմար են գտել ԱԹՍ ստեղծել Միացյալ Նահանգներում` Հարավային Կորեայում կառավարվող հրթիռների փորձարկումների ժամանակ օգտագործվող ամերիկյան «MQM-107D Streaker» գրոհային անօդաչու թռչող սարքի նմանությամբ:
Հարավային Կորեայի հետախուզության տվյալներով ամերիկյան սարքի նմուշը գնվել է Սիրիայում և ԿԺԴՀ-ում արդեն մի քանի հաջող թռիչք է կատարել` կրելով կորեական հրթիռներ: Նախատեսվում է հյուսիսկորեական ԱԹՍ-ները տեղակայել Դեղին ծովի ափին` Հարավային Կորեայի հետ սահմանին:
Վերջինս նույնպես մտադիր է ստեղծել սեփական արտադրության ԱԹՍ և արդեն 2016-ին այն ընդգրկել բանակի սպառազինությունում: Այդ նպատակով Սեուլը փորձել էր ԱՄՆ-ից ձեռք բերել մարտական «RQ-4 Global Hawk» ԱԹՍ-ներ, սակայն գնի շուրջ համաձայնության չգալու պատճառով բանակցություններն անարդյունք էին ավարտվել:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմական, Ռազմաքաղաքական