СНВ-3-Ի ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՄՈՍԿՎԱՆ ՈՒ ՎԱՇԻՆԳՏՈՆԸ 1.800 ՏԵՂԵԿԱԳԻՐ ԵՆ ՓՈԽԱՆԱԿԵԼ
Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման` 2010 թվականի ապրիլի 8-ին տասը տարի ժամկետով կնքված և մեկ տարի առաջ` փետրվարի 5-ին ուժի մեջ մտած համաձայնագրի շրջանակներում ԱՄՆ-ն ու Ռուսաստանը 1.800 անգամ միմյանց տեղեկություններ են տրամադրել միջուկային սպառազինության կամ այն կրելու ունակ մարտական տեխնիկայի տեղափոխման մասին, ինչպես նաև հայտնել հորային բազավորման միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների տեղակայման վայրերի կոորդինատները:
Ստրատեգիական հարձակողական սպառազինությունների կայանքների ու ենթակառույցների քանակի, գտնվելու վայրերի ու տեխնիկամարտավարական բնութագրերի մասին տեղեկությունների փոխանակումը թույլ է տալիս հետևելու նրանց տեղաշարժին և կարգավիճակի փոփոխություններին:
Իսկ տվյալների ամբողջական փոխանակումը կատարվում է յուրաքանչյուր կես տարին մեկ մարտ և սեպտեմբեր ամիսների առաջին օրը:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական