Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՍԵՐԳԵՅ ԼԱՎՐՈՎԸ «ԼՈՒՅՍ ՉԻ ՏԵՍՆՈՒՄ ԹՈՒՆԵԼԻ ՎԵՐՋՈՒՄ»



Անվտանգության հարցերով մյունխենյան կոնֆերանսում ՌԴ արտգործնախարարը հայտարարել է, որ թեև հակահրթիռային պաշտպանության եվրոպական համակարգի ծավալման առնչությամբ խորհրդատվական հանդիպումները շարունակվում են, սակայն ինքը «Լույս չի տեսնում թունելի վերջում» և շեշտել, որ վերջին ժամանակներս ընթանում են խորհրդատվական հանդիպումներ, այլ ոչ թե բանակցություններ:

Իսկ ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը, «Twitter»-ի իր բլոգում մեջ բերելով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդրես Ֆոգ Ռասմուսսենի խոսքերը (ՆԱՏՕ-ն կշարունակի համակարգի ծավալումը, քանի որ Դաշինքի ղեկավարությունը հսկայական պատասխանատվություն է կրում բնակչությանը հրթիռային հարվածից պաշտպանելու հարցում), գրել է, որ ՌԴ ղեկավարությունը ևս նույնպիսի պատասխանատվություն ունի իր երկրի բնակչության առջև, և «Ռուսաստանը ՆԱՏՕ-ի հրթիռների դեմ կստեղծի օդատիեզերական պաշտպանության հուսալի համակարգ»:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական


06/02/2012