ԴԻՐՔԱՊԱՀՆԵՐԸ
Դիրքերում կյանքը մի տեսակ ուրիշ է. մարտական հերթապահություն, մշտական զգոնություն, բարձր պատրաստվածություն, ընկերական փոխհարաբերություններ, հոգատարություն և մարտական ոգի:
Կրտսեր սերժանտներ Վարդան Ղարաջյանը և Դավիթ Ամիրխանյանը բավականին երկար ժամանակ է՝ ծառայում են միևնույն դիրքում և այնքան են մտերմացել, հարազատ դարձել, որ կարծես եղբայրներ լինեն,- ասում են ծառայակիցներ Գևորգն ու Նորայրը:
-Գերազանց ծառայությամբ, գիտելիքներով, պարկեշտ վարքով և իրենց տեսակով օրինակ են ծառայում մեզ: Շատ բան ունենք սովորելու մեր կրտսեր հրամանատարներից,- ասում են Էրիկն ու Էդուարդը:
Ուղղակի գերազանց են կազմակերպում մարտական հերթապահությունը: Այն ստանձնելու պահից մինչև դրա ավարտը դիրքում ոչ մի միջադեպ չի լինում, նույնիսկ աննշան,- ներկայացնում է շարքային Գևորգ Պապոյանը:
Ահա այսպես պետք է լինի բանակային ընկերությունը՝ սրտացավ, կարեկից և անկեղծ: Մեկը բոլորի համար, բոլորը՝ մեկի:
ԱՐՄԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ
լեյտենանտ
Լուսանկարները՝ հեղինակի
Խորագիր՝ #13 (1526) 05.04.2024 - 12.04.2024, Ազգային բանակ