ԱՐԱԲԱԿԱՆ ՈՒ ԱՐԵՎՄՏՅԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԻՐԻԱՅԻՑ ՀԵՏ ԵՆ ԿԱՆՉՈՒՄ ԴԵՍՊԱՆՆԵՐԻՆ
Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի անդամ պետությունները՝ Բահրեյնը, Քուվեյթը, Օմանը, Քաթարը, Սաուդյան Արաբիան և Արաբական Միացյալ Էմիրությունները, որոշում են ընդունել Սիրիայից իրենց դեսպաններին ետ կանչելու մասին, իսկ իրենց պետություններում Սիրիայի դեսպաններից պահանջել են անմիջապես լքել երկրի տարածքը:
Համաձայն արաբական մամուլի տեղեկությունների, այս պետություններն առաջիկայում պահանջելու են Սիրիական ազատ բանակը ճանաչել որպես սիրիական ժողովրդի միակ օրինական ներկայացուցիչ: Միաժամանակ հայտնի է դարձել, որ սիրիական ընդիմությունը մտադիր է մի քանի տասնյակ հազար մարտիկ ունեցող Սիրիական ազատ բանակի փոխարեն ստեղծել նոր զինված կառույց՝ Բարձրագույն հեղափոխական ռազմական խորհուրդը, որի նպատակն է «երկիրն ազատագրել Բաշար Ասադի վարչակարգից»:
Խորհուրդը կղեկավարի Թուրքիայում գտնվող բրիգադային գեներալ Մուստաֆա Ահմեդ աշ-Շեյխը:
Ավելի վաղ Դամասկոսից իրենց դեսպաններին ետ էին կանչել Իսպանիան, Իտալիան, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան ու Գերմանիան, ապա նրանց էր միացել նաև Նիդեռլանդները, իսկ ԱՄՆ-ը փակել էր Սիրիայում իր դեսպանատունը:
Խորագիր՝ Նորություններ, Տարածաշրջան