Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԿԻՐԳԻԶԻԱՆ ՀՐԱԺԱՐՎԵԼ Է ԺԱՄԿԵՏԻՑ ՇՈՒՏ ԴԱԴԱՐԵՑՆԵԼ ԱՄԵՐԻԿՅԱՆ ԱՎԻԱԲԱԶԱՅԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ



Երկրի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ մերժել է ավիաբազան ժամկետի ավարտից` 2014 թվականից շուտ երկրի տարածքից դուրս բերելու վերաբերյալ ընդիմության առաջարկը:

Բիշկեկի «Մանաս» միջազգային օդանավակայանում տեղավորված ավիաբազան հիմնադրվել է 2001 թվականի դեկտեմբերին և այժմ ապահովում է Աֆղանստանում գտնվող հակահաբեկչական կոալիցիայի ինքնաթիռների` օդում վերալիցքավորման աշխատանքների շուրջ 30 տոկոսը:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական


10/02/2012