Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԻՍԼԱՄԱԿԱՆՆԵՐԸ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ՎԵՐԱՀՍԿԵԼ ԵԳԻՊՏՈՍԻ ՌԱԶՄԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՆ



Եգիպտոսում սալաֆիների՝ իսլամական ամենապահպանողական հոսանքներից մեկի «Ան-Նուր» կուսակցությունը, որն ընտրությունների ժամանակ ստացավ երկրի խորհրդարանի տեղերի 23 տոկոսը, սպառանացել է վայր դնել մանդատները, եթե բանակի բյուջեն չվերահսկվի խորհրդարանի կողմից: Կուսակցության ղեկավարը նաև հայտարարել է, թե իրենք թույլ չեն տա, որ Զինված ուժերի բարձրագույն խորհրդին տրվեն երկրի խորհրդարանի լիազորությունները գերազանցող իրավունքներ, քանի որ գոյություն ունեն իշխանության միայն երեք՝ օրենսդիր, գործադիր և դատական ճյուղեր, իսկ Զինված ուժերի բարձրագույն խորհուրդն ընդամենը գործադիր իշխանության մի մասն է, որի գործունեությունը պետք է լրիվ վերահսկվի խորհրդարանի կողմից:

Նա նաև պահանջել է ամենասեղմ ժամկետներում երկրի իշխանությունից հեռացնել Զինված ուժերի բարձրագույն խորհրդին, այլապես Եգիպտոսը կենթարկվի աղետի:

Խորագիր՝ Նորություններ


15/02/2012