ՌԴ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՀԱՍՑՐԵԼ Է ՄԵԿ ՄԻԼԻԱՐԴ ՌԴ ՌՈՒԲԼՈՒ ՎՆԱՍ
Պետական պաշտպանական պատվերի կատարման ընթացքում տեղ գտած չարաշահումների առնչությամբ դատախազությունն ավելի քան մեկ տասնյակ քրեական գործեր է հարուցել:
Գումարների մի մասը «կորել են» «Воентелеком» ընկերությունից թվայնացված կապի սարքավորումների գնման, «Су-24» և «Су-27» ինքնաթիռների ուլտրաձայնային հետազոտման ընթացքում: Իսկ պետական պատվերի սխալ պլանավորման արդյունքում 2011 թվականին բանակը չի ստացել «Булава-30» երեք ծովային հրթիռ, երեք ատոմային սուզանավ, «Искандер-М» հրթիռային համալիրներ և չորս տիեզերական ապարատ:
Բացահայտված չարաշահումների պատճառով ավելի քան 600 պաշտոնատար անձինք, այդ թվում նաև Խաղաղօվկիանոսյան նավատորմի նախկին գլխավոր հրամանատար Կոստանտին Սիդենկոն ենթարկվել են վարչական ու կարգապահական պատասխանատվության: Իսկ ռազմավարական նշանակության հրթիռային զորքերի գլխավոր հրամանատարի սպառազինության գծով տեղակալ, գեներալ-մայոր Վլադիմիր Անֆիցերովի անունը հիշատակվում է հակամենաշնորհային օրենքի խախտման պատճառով հարուցված 63 վարչական գործերում, որոնց ընդհանուր արդյունքում պետությանը հասցվել է 13 միլիոն ՌԴ ռուբլու վնաս:
Խորագիր՝ Նորություններ