Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՄՆ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԶԻՆԱՆՈՑԸ ԿԱՐՈՂ Է 80 ՏՈԿՈՍՈՎ ԿՐՃԱՏՎԵԼ



Բարաք Օբամայի վարչակարգը ռազմավարական հարձակողական միջոցների կրճատման` Մոսկվայի հետ կնքած համաձայնագրի շրջանակներում քննարկում է ռազմավարական նշանակության միջուկային սպառազինության հետագա կրճատման հնարավորությունները: Խոսք է գնում անգամ մինչև 82 տոկոս կրճատման մասին:

Լրատվամիջոցների ունեցած տեղեկություններով, Սպիտակ տունը քննարկում է միջուկային մարտագլխիկների կրճատման առնվազն երեք տարբերակ, համաձայն որի նախատեսվում է դրանց քանակը հասցնել 1.100-ի, 700-800-ի և մինչև անգամ՝ 300-400 միավորի: Դիտորդները նշում են, որ նախագահական ընտրությունների տարում մարտագլխիկները քանակն անգամ մինչև 1.100 միավոր կրճատելն Օբամայի վարչակարգի կողմից կլինի «բավական համարձակ ու պատմական քայլ»:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական


16/02/2012