ԿԻՄ ՉԵՆ ԻՐԻՆ ՇՆՈՐՀՎԵԼ Է ԳԵՆԵՐԱԼԻՍԻՄՈՒՍԻ ԿՈՉՈՒՄ
Հյուսիսային Կորեայի նախկին առաջնորդին, որ երկիրը ղեկավարեց 1994-2011 թվականներին, հետմահու շնորհվել է գեներալիսիմուսի կոչում: Երկրի ղեկավարության որոշման մեջ նշվում է, որ նախկին առաջնորդին զինվորական բարձրագույն կոչումը շնորհվում է «պետության պաշտպանունակության ամրապնդման և կայունության ու համընդհանուր խաղաղության պահպանման գործում նրա «անմահ ավանդի» և ԱՄՆ-ի ու իմպերալիզմի դեմ պայքարում հաղթելու համար»:
Սա նրա երկրորդ բարձրագույն ու հետմահու պարգևն է: Առաջինը` «ԿԺԴՀ հերոսի» կոչումը նրան չորրորդ անգամ շնորհվեց 2011 թվականի դեկտեմբերի վերջին` մահվանից մի քանի օր անց:
Այս հրամանագիրը ստորագրվել է նախկին առաջնորդի ծննդյան 70-րդ տարեդարձի նախօրեին, որը Հյուսիսային Կորեայում այսօր կտոնվի պետական շուքով և ստացել է «Փայլող աստղի օր» անվանումը:
Խորագիր՝ Նորություններ