ԴԱՐՖՈՒՐՈՒՄ ԳՐՈՀԱՅԻՆՆԵՐՆ ԱԶԱՏ ԵՆ ԱՐՁԱԿԵԼ 49 ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐԻ
ՄԱԿ խաղաղապահ առաքելության մասնակիցները պատանդ էին վերցվել Սուդանում այն պատճառաբանությամբ, թե նրանք Դարֆուր են ժամանել առանց ապստամբների թույլտվության: Սակայն, դեռ վերջիններիս մոտ են մնում Սենեգալից մի թարգմանիչ և մեկ ոստիկան Եմենից:
Սուդանի կառավարական զորքերի ու ապստամբների միջև շարունակվող զինված ընդհարումներին 2003 թվականից ի վեր, ՄԱԿ-ի տվյալներով, զոհ է դարձել 300.000 մարդ: 2007 թվականից այնտեղ է տեղաբաշխվել ՄԱԿ խաղաղապահ ուժերի ամենամեծ զորախումբը:
Խորագիր՝ Նորություններ