ՌԴ ԱՌԱՋԻՆ ԱՐԿՏԻԿԱԿԱՆ ԲՐԻԳԱԴԸ ԿԿԱԶՄԱՎՈՐՎԻ 2015 ԹՎԱԿԱՆԻՆ
Արկտիկայում Ռուսաստանի շահերի պաշտպանության նպատակով երկու բրիգադներ ստեղծելու մտադրության մասին ՌԴ պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովը հայտնել էր 2011 թվականի հուլիսին, սակայն չէր հստակեցրել տեղակայման վայրերը, նշելով, որ քննարկվում են Մուրմանսկի, Արխանգելսկի և մի քանի այլ վայրերի թեկնածությունները: Երեկ, հանդիպելով լրագրողներին, ՌԴ ցամաքային զորերի գլխավոր հրամանատարը հայտնել է, որ բրիգադները կազմավորելիս հաշվի կառնվի Ֆինլանդիայի, Նորվեգիայի ու Շվեդիայի փորձը: Իսկ պաշտպանության նախարարի տեղակալ Դմիտրի Բուլգակովը հայտարարել է, որ արդեն իսկ մշակվել են արկտիկական գոտում ծառայողների համար նախատեսված տաք համազգեստներ:
Բրիգադը կկազմավորվի 2015 թվականին, երբ կսկսվի նաև հեռանկարային հատուկ տեխնիկայի թողարկումը: Զորամասի տեխնիկական հիմքը կկազմի «МТ-ЛБВ» բազմանպատակային զրահապատ քարշակ-փոխադրիչը, որի հիման վրա նախատեսվում է ստեղծել մի շարք մարտական ու ապահովող մեքենաներ:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմական, Ռազմաքաղաքական