ՎԵՆԵՍՈՒԵԼԱՆ ՌՈՒՍԱԿԱՆ ՄԵԾԱՔԱՆԱԿ ՌԱԶՄԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱ ԿԳՆԻ
Վենեսուելան իր ծովային հետևակի ստորաբաժանումների համար ընթացիկ տարեվերջին Ռուսաստանից ձեռք կբերի «Ми-17В-5» ռազմական ուղղաթիռներ, որոնցից 15 վայրկյանի ընթացքում կարելի է 36 դեսանտային իջեցնել, «БТР-80» զրահապատ փոխադրիչներ ու «БМП-3» հետևակի մարտական մեքենաների լողացող տարբերակը, ռեակտիվ համազարկային կրակի 122 միլիմետրանոց «БМ-21 Град» կայանքներ, 152 միլիմետրանոց «Мста-С» ինքնագնաց հաուբիցներ և 120 միլիմետրանոց «2С12 Сани» դյուրակիր ականանետներ: Վերջիններս կփոխարինեն իտալական ու ֆրանսիական քաշովի հրանոթներին ու ականանետներին:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական