Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՌՈԳՈԶԻՆԸ ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՉՈՐՍ ԴԱՇՆԱԿԻՑՆԵՐԻՆ



Բանակին, նավատորմին ու ռազմարդյունաբերական համալիրին աջակցության Համառուսաստանյան ժողովրդական ճակատի կամավոր շարժման հիմնադիր համագումարում, որը երեկ կայացել է Մոսկվայում, ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը շրջասելով ռուսաց Ալեքսանդր Երրորդ կայսեր հայտնի խոսքերը, թե՝ «Ռուսաստանն ունի ընդամենը երկու դաշնակից` բանակն ու նավատորմը», հայտարարել է, որ վերջին շրջանում նրանց թիվը կրկնապատկվել է, և այժմ «Ռուսաստանի դաշնակիցները բանակը, նավատորմը, պաշտպանական արդյունաբերական համալիրն ու Պուտինն են»:

Շարժման հիմքը կազմում են ԴՕՍԱԱՖ-ն ու «Ռուսական համայնքների կոնգրեսը»:

ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը, շնորհավորելով համագումարի մասնակիցներին, ասել է, որ շարժումը կոչված է միավորել պաշտպանական արդյունաբերության ձեռնարկությունների աշխատավորական կոլեկտիվներին, վետերանական ու երիտասարդական կազմակերպություններին, ռազմահայրենասիրական ակումբներին ու բոլոր նրանց, ովքեր հպարտանում են Ռուսաստանով, նրա պատմության հերոսական էջերով և ձգտում են իրենց ավանդը ներդնել երկրի պաշտպանունակության ամրապնդման գործում:

Դմիտրի Ռոգոզինը, որ նաև նոր շարժման նախաձեռնողն է, հավաստիացրել է, թե որևէ մտադրություն չունի այն կուսակցության վերածելու, քանի որ, որպես ՌԴ փոխվարչապետ, առանց այդ էլ ծանրաբեռնված է բազմաթիվ խնդիրներով:

Խորագիր՝ Նորություններ


27/02/2012