Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԻՆԸ ՆՈՐՈԳԵԼ ՉԵՆ ՈՒԶՈՒՄ, ԻՍԿ ՆՈՐԵՐԻՑ ՔԻՉ ՈՒՆԵՆ



Ըստ լրատվամիջոցներում շրջանառվող լուրերի, ՌԴ պաշտպանության նախարարությունը հրաժարվում է նորոգել 120 կիլոմետր շրջագծում վերգետնյա նշանակետերի խոցման համար նախատեսված մի քանի հարյուր «”Точка-У» հին հրթիռային համալիրների ղեկավարման ավոտմատ համակարգերը, բայց և չի հասցնում դրանք փոխարինել նոր` 500 կիլոմետր գործողության շառավիղ և անհրաժեշտության դեպքում միջուկային մարտագլխիկ կրելու հնարավորություն ունեցող «Искандер»-ներով:

1970-1980-ականներին թողարկված ղեկավարման ավտոմատ համակարգերն այսօր նորոգում է միայն Տոմսկի սարքաշինական գործարանը: Մեկ համակարգի նորոգումն արժենում է 15-17 միլիոն ՌԴ ռուբլի, քանի որ դրա համալրող մասերն այսօր արտադրվում են շատ փոքր խմբաքանակով:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմական


27/02/2012