ՊԱՌԱԿՏՈՒՄ ԱՍԱԴԻ ՀԱԿԱՌԱԿՈՐԴՆԵՐԻ ՃԱՄԲԱՐՈՒՄ
Ասադի վարչակարգի դեմ զինված պայքար մղող ընդիմության շարքերում լուրջ պառակտում է սկսվել: Ընդիմության ավելի քան երկու տասնյակ ներկայացուցիչներ դուրս գալով Սիրիայի ազգային խորհրդից, հայտարարել են «Սիրիական հայրենասերների խմբեր» անվանվող նոր ընդիմադիր կազմավորում ստեղծելու մասին: Նրանք իրենց քայլը պատճառաբանել են այն իրողությամբ, որ «Սիրիայի ազգային խորհուրդը չկարողացավ հասնել գոհացուցիչ արդյունքների և իրականացնել սիրիական ընդիմության պահանջները»:
Միաժամանակ հաղորդվում է, որ կառավարական զորքերը շարունակում են հարձակումը երկրի հյուսիսում գտնվող և ընդդիմության գրոհայինների կողմից վերահսկվող Բիննիշ քաղաքի վրա, որի բնակելի թաղամասերը հրետակոծվում են ականանետներից ու զենիթային հրանոթներից:
Խորագիր՝ Նորություններ