Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՌՈԳՈԶԻՆՆ ԻՆՏԵՐՆԵՏԱՅԻՆ ԸՆԴՈՒՆԱՐԱՆ Է ԲԱՑԵԼ



Գործարկվել է ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինի ինտերնետային ընդունարանը`յուրատեսակ «Թեժ գիծ» ռուսաստանյան պաշտպանական արդյունաբերության համալիրում կոռուպցիայի դեպքերի մասին ահազանգերի համար:

Ընդունարանի ինտերնետային հասցեն է http://www.oborona.gov.ru.:

Ռոգոզինը խնդրել է պատասխանատվությամբ վերաբերվել այս կայքին և ուղարկել միայն հավաստի տեղեկություններ, իր հերթին խոստանալով ամենասեղմ ժամկետներում ճշտել տեղեկատվությունը, ձեռնարկել համապատասխան միջոցներ ու պատասխանել այցելուին:

Խորագիր՝ Նորություններ


28/02/2012