Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԲԱՆԱԿԻՑ ԳՈՂԱՑԵԼ ՈՒ ՎԱՃԱՌԵԼ ԵՆ 127 ՄԻԼԻՈՆ ՌԴ ՌՈՒԲԼՈՒ ԱՎՏՈՏԵԽՆԻԿԱ



Մոսկովյան զինվորական օկրուգի նախկին և դեռ ծառայող մի խումբ սպաների, հիմնականում զինված ուժերի գլխավոր շտաբում և օկրուգի շտաբում բարձր պաշտոններ զբաղեցնող գնդապետների հաջողվել է 2005-2008 թվականների ընթացքում կեղծ փաստաթղթերի ձևակերպման միջոցով բանակից գողանալ ու երկրով մեկ վաճառել օկրուգի բնակշահագործման վարչության հաշվեկշռում գտնվող «Урал», «КамАЗ», «ЗиЛ» և «МАЗ» մակնիշի ավելի քան հարյուր զինվորական բեռնատարներ, ինչպես նաև 31 միավոր հատուկ տեխնիկա և մեծ քանակությամբ ավտոպահեստամասեր, մասնավորապես անվադողեր, մարտկոցներ և անգամ` շարժիչներ:

Բեռնատարների մի մասը հայտնաբերվել և ետ է վերադարձվել, ինչպես նաև վերականգնվել է պետությանը հասցված վնասի ավելի քան կեսը` 75 միլիոն ՌԴ ռուբլու վնաս:

Բարձրաստիճան հանցագործներն ամեն կերպ խոչընդոտել են քննության ընթացքին, վկաներին դրդել տալու կեղծ ցուցմունքներ, ինչպես նաև փորձել են ոչնչացնել բազմաթիվ փաստաթղթեր: Նրանք դատապարտվել են երեքից վեց տարի ազատազրկման:

Խորագիր՝ Նորություններ


29/02/2012