ԻՍՐԱՅԵԼՆ ԻՐԱՆԻ ՎՐԱ ԿՀԱՐՁԱԿՎԻ ԱՌԱՆՑ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՄԱՆ
Այդ մասին հայտարարել է ամերիկյան հետախուզությունը: Միաժամանակ, Վաշինգտոնը խոստովանել է, թե հստակ ապացույցներ չունի, որ Թեհրանն իրապես զբաղվում է միջուկային զենքի ստեղծմամբ:
Հարձակման մասին Վաշինգտոնին վաղօրոք չհայտնելու որոշման մասին Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն արդեն հայտնել են ԱՄՆ վարչակարգին: Միացյալ Նահանգների հետախուզությունը պարզաբանել է, որ դրանով Իսրայելը փորձում է ԱՄՆ-ին զերծ պահել ռմբահարվածների պատասխանատվությունը կիսելուց: Ըստ մամուլում շրջանառվող լուրերի, Իրանին հրթիռային հարված հասցնելու վերջնական որոշում Թել Ավիվը դեռևս չի ընդունել:
ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը ևս խոստովանել է, որ հետախուզական ծառայությունները միջուկային զենքի ստեղծման ասպարեզում Թեհրանի կողմից իրականացվող աշխատանքների հստակ ապացույցներ չունեն և ավելի շատ հակված են կարծելու, որ Իրանը ղեկավարությունը դեռևս քաղաքական որոշում չի ընդունել ատոմային ռումբ ստեղծելու մասին: Նա սակայն հստակեցրել է, որ Վաշինգտոնն ամեն պարագայում Թեհրանին թույլ չի տա դա անել:
Խորագիր՝ Նորություններ, Տարածաշրջան