ՊՈՒՏԻՆԸ ՀԱՆՁՆԱՐԱՐԵԼ Է ԺԱՄԱՆԱԿԻՆ ՎՃԱՐԵԼ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԲԱՐՁՐԱՑՎԱԾ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԵՐԸ
ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովին հանձնարարել է կարգուկանուն հաստատել այս ասպարեզում և իսկույն վճարել հունվար ամսին զինծառայողների պակաս ստացած գումարները: Նա հայտնել է, որ վճարումների ձգձումների մասին ինքը տեղեկացել է նախօրեին իր վստահված անձանց հետ հանդիպման ընթացքում:
Սերդյուկովը հավաստիացրել է, թե նման դեպքերը փոքր թիվ են կազմել ու պայմանավորված են «բացառապես տեխնիկական պատճառներով», և որ պաշտպանության նախարարությունն ամեն ինչ անում է դրանք կարճ ժամկետներում վերացնելու համար:
Խորագիր՝ Նորություններ