ՍԻՐԻԱՅՈՒՄ ԶՈՀՎԱԾ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ԱՃՅՈՒՆՆԵՐՆ ՈՒՂԱՐԿՎԵԼ ԵՆ ՓԱՐԻԶ
Փետրվարի 22-ին Հոմսի հրետակոծման ժամանակ զոհված ֆրանսիացի ֆոտոլրագրող Ռեմի Օշլիկն ու ամերիկուհի Մերի Կոլվինը, որն աշխատում էր բրիտանական «The Sunday Times» թերթի համար, Սիրիա էին ժամանել անլեգալ ճանապարհով: Նրանց նպատակն էր լուսաբանել կառավարական զորքերի՝ Հոմս քաղաքում բողոքի ելույթների ճնշման ընթացքը: Հոմսի պաշարումը Սիրիայում արդեն մեկ տարի շարունակվող հուզումների ամենադրամատիկ ու արյունալի դրվագներից է: Մինչ երկու լրագրողի զոհվելը, այստեղ վիրավորվել էին չորս`երկու ֆրանսիացի և մեկական բրիտանացի ու իսպանացի լրագրող:
Խորագիր՝ Նորություններ