Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԻՐԱՎԻՃԱԿԸ ՀՈՄՍՈՒՄ



Սիրիայի իշխանությունները Միջազգային Կարմիր Խաչի առաքելությանը դեռ թույլ չեն տվել մտնել Հոմս և մասնավորապես արյունալի մարտերի թատերաբեմ դարձած Բաբա Ամր թաղամաս, որը լրիվ զրկված է էներգամատակարարումից ու ջրից և գտնվում է հումանիտար աղետի եզրին: Համաձայն քաղաքից փախչող բնակիչների հայտարարությունների, կառավարական զորքերը, շուրջկալներ կազմակերպելով, դաժան դատաստան են տեսնում Հոմսում մնացած 14 տարեկանից բարձր տղամարդկանց նկատմամբ:

Սիրիայի իշխանություններն իրենց հերթին հայտարարել են ֆրանսիական 13 սպաների գերի վերցնելու մասին: Ֆրանսիայի արտգործնախարարությունը հերքել է այդ լուրը, իսկ ահա պաշտպանական գերատեսչությունը ո՜չ հերքել և ո՜չ էլ հաստատել է այդ փաստը, ինչը տարակուսանքի տեղիք է տվել:

Խորագիր՝ Նորություններ, Տարածաշրջան


06/03/2012