ՍԻՐԻԱՅԻ ՀԱՐԱՎՈՒՄ ԱՊՍՏԱՄԲՆԵՐԸ ՀԱՐՁԱԿՎԵԼ ԵՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԶՈՐՔԵՐԻ ՎՐԱ
Սիրիական ընդիմությունը լայնածավալ հակահարձակում է սկսել Դերա քաղաքի ուղղությամբ և հասել կառավարական զորքերի ամրացված հենակետերին, որտեղ հանդիպել է տանկերի ու գնդացիրների հոծ կրակի: Դերայի ուղղությամբ մարտերը սաստկացան Բաբա Ամրի անկումից հետո, երբ կառավարական զորքերը տանկերի ու հրետանու աջակցությամբ փորձեցին տիրել նախաձեռնությանը:
Խորագիր՝ Նորություններ