Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՊԱԿԻՍՏԱՆՆ ԱՎԱՐՏԵԼ Է ՆՈՐ ԲԱԼԻՍՏԻԿ ՀՐԹԻՌԻ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐԸ



Պակիստանը հաջողությամբ իրականացրել է միջուկային մարտագլխիկ կրելու ունակ «Хатф-II Абдали» բալիստիկ հրթիռի փորձարկումը: Բանակի հրամանատարությունը հայտարարել է, որ նոր հրթիռը երկրի ռազմավարական նշանակության ուժերին թույլ կտա, ի լրումն մարտական գործողությունների վարման ռազմավարական ու մարտավարական հարթությունների, գործել նաև օպերատիվ մակարդակում:

Գործողության փոքր՝ մինչև 180 կիլոմետր շրջագիծ և խոցման բարձր ճշգրտություն ունեցող «Хатф-II Абдали»-ն արձակվում է ինքնագնաց կայանքից:

Հատկանշական է, որ տարածաշրջանում Պակիստանի հիմնական հակառակորդ Հնդկաստանը ևս կիրակի օրը հայտարարեց գործողության 290 կիլոմետր շառավիղ ունեցող «BrahMos» թևավոր հրթիռի հաջող փորձարկման մասին:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմական


06/03/2012