Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՍԻՐԻԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԻՑ ՇԱՀՈՒՄ Է «ԱԼ ՔԱԻԴԱՆ»



ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը մտահոգություն է հայտնել, որ սիրիական ընդիմությանը և տարբեր զինված խմբավորումներին հարևան պետությունների տարածքով մատակարարվող զենքը, ի վերջո, կհայտնվի «Ալ Քաիդայի» ձեռքում, և հստակեցրել, որ խոսքը վերաբերում է ոչ միայն թեթև հրաձգային զենքերին, այլև ավելի լուրջ սպառազինությանը, և հիշեցրել, որ ՄԱԿ անվտանգության խորհրդի ընդունած բանաձևը ՄԱԿ անդամ բոլոր պետություններին արգելում է ոչ միայն այս կազմակերպության հետ առնչվող զենքի մատակարարումները, այլև ընդհանրապես նրա հետ ցանկացած կապերի հաստատումը:

ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալ Անատոլի Անտոնովը «դատարկաբանություն» է անվանել Սիրիայում ռուսաստանյան հատուկ նշանակության ստորաբաժանումների գտվելու մասին շրջանառվող լուրերը և հստակեցրել, որ, համաձայն երկկողմ ռազմատեխնիկական համագործակցության պայմանագրային պարտավորությունների, Սիրիայում են գտնվում միայն ռուսաստանյան ռազմատեխնիկական մասնագետները:

Խորագիր՝ Նորություններ


14/03/2012