ՌՈՒՍԱԿԱՆ ԲԱՆԱԿԸ ԿՀԱԳՆԻ ԿԱՆԵՓԻՑ ԿԱՐՎԱԾ ՀԱՄԱԶԳԵՍՏ
ՌԴ արդյունաբերության ու առևտրի նախարարության այս նախաձեռնությունը թույլ կտա զինվորական հանդերձանք կարելիս այլևս չօգտագործել արտասհմանյան հումք` մասնավորապես ասիական բամբակ և խնայել մեծագումար միջոցներ: Դրա համար անհրաժեշտ է կատարելագործել կանեփի թելի մշակման տեխնոլոգիայի բոլոր փուլերը և վերազինել տեքստիլ արդյունաբերությունը, ինչը թույլ կտա կանեփի գործվածքն օգտագործել ոչ միայն տաք բաճկոններ, այլև ամառային դաշտային համազգեստ ու անգամ սպիտակեղեն կարելու համար: Բոլոր հաշվարկները վկայում են, որ կատարվելիք ծախսերը կանեփի գործվածքի ցածր գնի շնորհիվ շատ արագ կփոխհատուցվեն:
Այժմ բուսաբույծներն ընտրում են կանեփի արդյունաբերական նպատակով աճեցմանը հարմար տեսակները: Ընտրության հիմնական չափանիշը նրանում թմրանյութի բացակայությունն է:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմական