ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԿՈՉՆՉԱՑՆԻ 4 ՄԻԼԻՈՆ ԱՎՏՈՄԱՏ ՈՒ ԱՏՐՃԱՆԱԿ
Մինչ 2015 թվականը ՌԴ պաշտպանության նախարարությունը ծրագրում է ոչնչացնել մինչ 1980-ական թվականներն արտադրված 4 միլիոն միավոր հրաձգային զենք` ատրճանակներ, ավտոմատներ ու գնդացիրներ, որոնց շուրջ 70 տոկոսը Կալաշնիկովի ավտոմատներն են: Փորոձագետները համոզված են, որ, ի տարբերություն նախահեղափոխական ժամանակաշրջանի զենքերի, սրանք որևէ պահանջարկ չունեն, իսկ ռուսական բանակին ընդհանրապես հարկավոր չեն:
Ներկայում ռուսաստանյան զինապահեստներում կա շուրջ 16 միլիոն միավոր հրաձգային զենք, որոնցից 6,5 միլիոնը սպառել են իրենց: Ընդ որում, պատերազմի դեպքում առավելագույնն անհրաժեշտ կլինի երեք միլիոն միավոր հրաձգային զենք, չհաշված այն հանգամանքը, որ նորօրյա պատերազմներում հիմնական շեշտը դրվում է ոչ թե բնակչության համընդհանուր զորակոչի, այլ բարձրակարգ մասնագետների ու գերճշգրիտ զենքի կիրառման վրա:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմական