ՄԻԱՅՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՎՃՌՈՎ
Հարց – Ամուսինս երկու տարի է, ինչ բացակայում է հանրապետությունից: Նրա գտնվելու վայրը հայտնի չէ: Ես ցանկանում եմ վաճառել մեր համատեղ սեփականություն հանդիսացող բնակարանը: Կարո՞ղ եմ արդյոք առանց նրա համաձայնության վաճառել բնակարանը:
Պատասխան – Եթե Ձեր ամուսնու գտնվելու վայրը հայտնի չէ, և Դուք ցանկանում եք նրա բացակայությամբ վաճառել ձեր բնակարանը, կարող եք դիմել դատարան՝ Ձեր ամուսնուն անհայտ բացակայող ճանաչելու հայցով: Ձեր ամուսնուն անհայտ բացակայող ճանաչելու մասին դատարանի վճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո Դուք կարող եք բնակարանը վաճառել առանց նրա համաձայնության:
Խորագիր՝ #10 (926) 15.03.2012 – 21.03.2012, Սոցիալ-իրավական