ՌԴ ԶՒՆՎԱԾ ՈՒԺԵՐՈՒՄ ՀԱՆՑԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ 4 ՏԱՐՈՒՄ ԿՐՃԱՏՎԵԼ Է 40 ՏՈԿՈՍՈՎ
ՌԴ պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովը հայտարարել է, որ, 2007 թվականի համեմատությամբ, 2011 թվականին բանակում հանցագործությունները նվազել են 39, պատահարները` 17, պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից խուսափելու դեպքերը` 80, քաղաքացիական անձանց նկատմամբ կատարված հանցագործությունները` 57, անձնակազմի շրջանում մահվան դեպքերը` 31, իսկ կոռուպցիոն իրավախախտումները`գրեթե 23 տոկոսով: Ոչ կանոնադրային հարաբերությունների դեպքերը պակասել են երկու անգամ:
Անատոլի Սերդյուկովը հայտարարել է, որ վերջին տարիներին առաջին անգամ է արձանագրվում հանցավորության նվազման նման դինամիկա: Նա միաժամանակ տեղեկացրել է, որ շարունակվում է ռազմական ուստիկանության կազմավորման գործընթացը, ինչն այժմ գտնվում է կառուցվածքի մշակման ու կադրերի ընտրության փուլում:
Խորագիր՝ Նորություններ