ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԺԱՄԱՆԵԼ Է ՍԵՈՒԼ
Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 26-ին ժամանել է Սեուլ` մասնակցելու Միջուկային անվտանգության հարցերով 2012թ. գագաթնաժողովին: Սեուլ են ժամանել նաեւ գագաթնաժողովին մասնակից` ավելի քան հինգ տասնյակ պետությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարներ:
Կորեայի Հանրապետությունում ներկայացուցչական երկօրյա հավաքը նպատակ ունի քննարկելու, թե ինչպես կանխել միջուկային նյութերի օգտագործումն ահաբեկիչների կողմից:
Գագաթնաժողովին կմասնակցեն նաեւ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը:
Նախագահ Սարգսյանը մարտի 27-29-ը պետական այցով կմեկնի Սինգապուրի Հանրապետություն, որտեղ նախատեսված են հանդիպումներ Սինգապուրի նախագահի, վարչապետի, երկրի գործարար շրջանակների հետ:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական