Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՎԻՐԱՎՈՐ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿԻ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ



Երբ սկսվեց Արցախյան պատերազմը, ես կամավոր մեկնեցի կռվելու։ Այդ ժամանակ ես մկրտված չէի, բայց կրծքիս Խաչ էի կրում, հավատալով, որ ինձ անպայման կօգնի։ Երբ մի անգամ հարձակումն սկսվեց, զգացի, որ մեզ նեղում են, և այլևս փրկության հույս չկար։ Ու մի ձեռքում ավտոմատը, մյուսում՝ կրծիքս Խաչը, փորձեցի շրջապատումից դուրս պրծնել։ Վազելիս դեմ դիմաց թշնամու ռումբը պայթեց։ Միայն զգացի, որ ինձ օդ շպրտեց ու այլևս ոչինչ չեմ հիշում… Չգիտեմ՝ ինչքան անցավ, բայց, երբ աչքերս բացեցի, շուրջը լուռ էր, ավտոմատս ձեռքիցս մի կողմ էր շպրտվել, բայց մյուս ձեռքիս ափի մեջ շարունակում էի պինդ պահել փրկարար Խաչս ու սրտիս մեջ դրեցի, որ հենց տեղ հասնեմ՝ պիտի մկրտվեմ։ Շոշափեցի ոտ ու ձեռս, հասկացա, որ ողջ եմ ու կարող եմ քայլել։ Կողմնորոշվելով տեղանքում, դեպի մեր դիրքերը սողացի, ու քարերի և թփերի տակ թաքնվելով՝ այդպես ազատվեցի։

Դրանից հետո իմ առաջին գործը եղավ եկեղեցում մկրտվելը, որ դառնամ իսկական հայ քրիստոնյա, որ արժանի լինեմ սուրբ Խաչը կրելու, որը իմ կյանքը փրկեց ստույգ մահվանից։

Մ. Բաբաջանյանի «Խաչապատում» գրքից

Խորագիր՝ #11 (927) 22.03.2012 – 28.03.2012, Հոգևոր-մշակութային


28/03/2012