Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԻ ԶԻՆՎՈՐԻ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ



Թշնամու կրակի տարափի տակ առաջ էինք շարժվում։ Հանկարծ ուժգին հարված զգացի կրծքիս մոտ։ Հարվածի թափից ընկնելով մտածեցի, որ գնդակն իր գործը արեց, բայց տեսնելով, որ կարողանում եմ դեռ վազել, ու թշնամուն գերի չընկնելու համար՝ շարունակում էի տղաների հետ առաջանալ, ինչքան որ կարող էի։ Եվ երբ կռիվը ավարտվեց, ու դադար առանք, ես բարձրացրի արտահագուստս, որ տեսնեի արյունն ու վերքը, բայց, ի զարմանս ինձ, կրծքիս մոտ ոչ մի քերծվածք էլ չկար՝ չնայած բութ ցավ էի զգում կրծքամասում։ Հետո ուշադրությունս գրավեց վզիս Խաչի շղթան։ Իսկ Խաչը, որն իր վրա էր կրել գնդակի մահաբեր հարվածը, ծռմռվել էր։ Իհարկե, անհավատալի է, որ այդ կապարե գնդակը, որ կարողանում է ծակել հաստ երկաթյա զրահն անգամ, չի կարողացել ծակել հեշտությամբ ծռվող իմ թիթեղյա Խաչը ու վնասել ինձ. հենց դա է Աստծո զորությունը Իր Խաչին ապավինողների համար, քանզի հավատով ու հույսով մարտից առաջ միշտ խաչակնքվում էի։

Խորագիր՝ #11 (927) 22.03.2012 – 28.03.2012, Հոգևոր-մշակութային


28/03/2012