ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՔԱՂԱՔԱԳԵՏԸ ՔՆՆԱԴԱՏՈՒՄ Է ՍԵՓԱԿԱՆ ԵՐԿՐԻ ԲԱՆԱԿԻ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Ադրբեջանցի քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեն, անդրադառնալով Իրանի դեմ հնարավոր հարձակման ժամանակ ԱՄՆ կողմից Ադրբեջանի տարածքն օգտագործելու մասին տարածված տեղեկատվությանը, հայտարարել է, որ Ադրբեջանի բանակը Հայաստանի դեմ է թույլ եւ անկարող եղել, Իրանի դեմ ինչ՞ կարող է անել:
Ադրբեջանական «Գյունդամ խաբար» պարբերականին տված հարցազրույցում փորձագետն ասել է. «ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Չինաստանը, Իրանն իրենց քաղաքականությունն ունեն Մերձավոր Արեւելքում եւ տարածաշրջանում: Եթե Ադրբեջանի նման փոքր երկրները միջամտեն նրանց գործերին, ապա հարված կստանան: Իրանի բանակը 12 ժամվա ընթացքում կարող է մտնել Բաքու: Ադրբեջանի բանակը Հայաստանի հանդեպ է թույլ եւ անկարող եղել, ինչ՞ կարող է անել Իրանի դեմ»:
Ադրբեջանցի քաղաքագետը նաեւ նշել է, որ Մերձավոր Արեւելքի` նավթով հարուստ երկրներն իր վերահսկողության տակ առնելու համար ԱՄՆ-ն կարող է հարձակվել Իրանի վրա, ինչին Ադրբեջանը ոչ միայն չպետք է միջամտի, այլ նաեւ իր ռազմական բազաները պետք է չտրամադրի ԱՄՆ-ին:
Խորագիր՝ Նորություններ