Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԻՋՈՑՆԵՐ ԿԱՆ



Հարց- Դատարանը վճռել է երեխային թողնել մոր հետ, սակայն կինս ամեն կերպ խոչընդոտում է իմ և երեխայիս տեսակցությունները: Ի՞նչ միջոցներ կարող եմ ձեռնարկել:

Պատասխան- Դուք կարող եք դիմել խնամակալության և հոգաբարձության մարմին՝ դիմումում նշելով, որ երեխայի մայրը ձեզ հնարավորություն չի տալիս տեսակցելու երեխային: Ձեր կնոջ վարքագիծն օրինաչափ կհամարվի միայն այն դեպքում, եթե նա կարողանա ապացույցներ ներկայացնել առ այն, որ Ձեզ հետ երեխայի շփումը խանգարում է երեխայի բնականոն դաստիարակությանը և կարող է նրա վրա վնասակար ազդեցություն գործել:

Եթե Ձեր կինը շարունակի խոչընդոտել երեխայի հետ ձեր շփմանը, ապա կարող եք դիմել դատարան:

Խորագիր՝ #13 (929) 5.04.2012 – 11.04.2012, Սոցիալ-իրավական


11/04/2012