ՀՅՈՒՍԻՍԿՈՐԵԱԿԱՆ ՀՐԹԻՌՆ ՕԴՈՒՄ ԲԱԺԱՆՎԵԼ Է ՄԱՍԵՐԻ ԵՎ ԸՆԿԵԼ ՕՎԿԻԱՆՈՍԸ
Հյուսիսկորեական «Ինհա-3» մեծ հեռահարության հրթիռը, որն արձակվել Է ապրիլի 13-ին, մի քանի րոպե տեւած թռիչքից հետո բաժանվել Է մասերի եւ ընկել օվկիանոսը: Այս մասին հաղորդել Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Հարավային Կորեայի պաշտպանության նախարարությունը: Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը նույնպես հավաստել Է այս տեղեկատվությունը:
Ավելի վաղ ԱՄՆ-ի CNN, ABC հեռուստաընկերությունները եւ Associated Press գործակալությունը, վկայակոչելով Պենտագոնի մի աղբյուր, նույնպես հայտարարել են, որ հյուսիսկորեական հրթիռի արձակումն անհաջող Է եղել:
Հյուսիսային Կորեան «Ինհա-3» քաղաքացիական տանող հրթիռի արձակման պատրվակով կատարել Է Taepodong-2 հրթիռի փորձարկումներ, որը կարող Է թիրախները խոցել մինչեւ տասը հազար կիլոմետր հեռավորության վրա: Այս մասին հաղորդել Է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի ռազմավարական հրամանատարությանը (NORAD):
Սպիտակ տան կարծիքով՝ թեեւ հրթիռի արձակումն ավարտվել Է ձախողմամբ, այն դարձել Է սադրիչ գործողություն, որն սպառնացել Է տարածաշրջանային անվտանգությանը եւ իրականացվել Է ի խախտումն միջազգային օրենքների: ԿԺԴՀ-ի գործողությունները համանման կերպով Է գնահատել Հարավային Կորեան:
Հյուսիսային Կորեան պաշտոնապես հաստատել Է, որ երկրի տարածքում իրականացվել Է արբանյակ կրող հրթիռի արձակում, բայց այն ավարտվել Է անհաջողությամբ, հաղորդել Է Reuters-ը՝ վկայակոչելով Հարավային Կորեայի զանգվածային լրատվամիջոցները: «Ինհա-3»-ն օվկիանոսն Է ընկել Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլից 165 կիլոմետր դեպի արեւմուտք ընկած շրջանում: Թռիչքը շարունակվել Է ընդամենը մեկ րոպե:
ՄԱԿ-ի Աանվտանգության խորհուրդը մտադիր Է ապրիլի 13-ին հրավիրել արտակարգ նիստ՝ քննարկելու «Ինհա-3»-ի արձակման հետ կապված միջոցառումները:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական