ՔԱՄՈՒ ՀԵՏ
Մատաղիսի բարձունքից լսվում էր Թարթառ գետի խշշոցը։ Ներքևում ադրբեջանաբնակ գյուղն էր, որտեղից ամեն առավոտ կովերի նախիրն ու ոչխարների հոտերը քշում էին դեպի սարերը։ Կովերը՝ դունչները քամուն, գտնում էին Թալիշ գյուղ բերող ծանոթ արահետներն ու բարձրանում դեպի Թալիշի դիրքերը, դեպի գյուղ։ Նախրապանները զսպում էին «սահմանազանցներին»։ Երեկոյան, երբ նրանց նորից քշում էին հարթավայր, անասունները գլուխները ետ էին դարձնում ու հայացքը գյուղի կողմը՝ մզզում։ Դժվար չէր գուշակել, որ նրանց ծանոթ էր գյուղի ճամփան։ Եթե նոր տերերը չարգելեին, երևի կովերը գյուղ մտնեին ու քայլեին Մեժլումանց, Դալլաքանց, Առվի, Ջրաղացի թաղերը տանող ճանապարհով, գտնեին իրենց հարազատ տունը՝ սպասելով կովկիթը ձեռքին տանտիրուհուն, լսելու նրա ծանոթ ու փաղաքուշ խոսքը։
ԳՆԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
մայոր