ԹՈՒՐՔԻԱՆ ԹԱՐՄԱՑՆՈՒՄ Է ԻՐ ՌԱԶՄԱՕԴԱՅԻՆ ՈՒԺԵՐԸ
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը ծրագրում է գնել ամերիկյան «Lockheed Martin» ընկերության արտադրած «F-35 LightningII» մակնիշի հինգերորդ սերնդի 100 ինքնաթիռ, ևս 16-ի մատակարարման համար պայմանագիր է կնքվել: Նշենք, որ Թուրքիան ինքնաթիռի ստեղծման ծրագրի մասնակից ինը երկրներից մեկն է: Իսկ ահա ԱՄՆ ԶՈւ ղեկավարությունը որոշել է առաջիկա հինգ տարում 124 միավորով կրճատել հեռանկարային ինքնաթիռների գնման ծավալները: Այդպիսով ռազմական գերատեսչությունը կխնայի 6,9 միլիարդ դոլար (lenta.ru)։
Խորագիր՝ Նորություններ